
Այս պահին Հայաստանի եւ Ռուսաստանի օմբուդսմաններն իրականացնում են մեր հայրենակիցների համատեղ ընդունելություն Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմում։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինից։
Ընդունելությանը մասնակցում է նաեւՌԴ-ում Հայաստանի դեսպանը:
Աշխատանքային այս նոր ձեւաչափը հնարավորություն կտա ՌԴ-ում բնակվող եւ խնդիրների բախվող հայերի բարձրացրած խնդիրներն ավելի օպերատիվ լուծել։