News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Եթե մարդն իր ազգի հետ կապված ինչ-որ բան է պղծում, շնից ոչնչով չի տարբերվում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, Ամուլսարի հարցով Ջերմուկ քաղաքում կազմակերպված հավաքի ժամանակ ասաց Ջերմուկի բնակիչներից մեկը։

«Կողքից կանգնած տեսնում եմ՝ բոլորի աչքերում հավատ կա։ Հավատ, որ վերջերս պայքարեցինք ու հասանք արդյունքի։ Իշխանությունը մեր միջից է դուրս եկել։ Ցանկացածը կարող է տեղերով փոխվել։ Թող այնպես չանի, որ մենք հուսալքվենք, անցնենք բռունցքների։ Հայերը պատրաստ են, եթե էլ տեղ չթողnեն, մենք պայքարելու ձեւը հնուց ժառանգել ենք։ Մենք շատ բան չենք ուզում, պարզապես խնդրում ենք՝ մեր երկիրը․․․մեր երկիր ասելով՝ նկատի ունենք բոլոր անկյունները, որոնք փորձում են ինչ-որ ձեւով պղծել։ Այնքան ստոր արարք է, որը այդ պղծողների կողքը հայեր են կանգնած, որոնք վեր են ածվել շների։ Եթե մարդն ինչ-որ բան է պղծում իր ազգի հետ կապված, շնից ոչնչով չի տարբերվում։ Իրենց արածը շնություն ա»,- նշեց նա։

Ջերմուկի մեկ այլ բնակիչ էլ կարծիք հայտնեց, որ Ամուլսարի շահագործումը կարող է Հայաստանի կործանման սկիզբը լինել․ «Այսօրվա մեր հավաքի նպատակն է կանգնեցնել այն հրեշին, որը պետք է կործանի բոլորիս։ Մասնագետները, որոնք կարծիք են հայտնել, թե հանքը ռիսկային չէ եւ պետք է աշխատի, նաեւ 16-րդ կետով հուշում են մեզ, որ 100 չէ, 500 տարի պետք է, որ ռիսկերը կարգավորվեն, ուստի ի՞նչ ռիսկերի մասին ենք մենք խոսում, էլ ինչ են մեր գլխին լոլո կարդում, էլ ինչ են մանկապարտեզի երեխեքին փորձում համոզել, որ վտանգավոր չէ։ Մենք բոլորս հասուն մարդիկ ենք, պետք չէ մասնագետ լինել, որ արհավիրքի չափը կարողանանք հասկանալ, սա արհավիրք է, սա Հայաստանի կործանման սկիզբն է»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը, որ պատվիրվել էր Earth Link & Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը շատ ցածր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների եւ Սեւանի ավազանի վրա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ինքնաբուխ հավաք եւ ավտոերթ է տեղի ունեցել Ջերմուկում՝ ի պաշտպանություն Ամուլսարի։ Երթի մասնակիցները շեշտում են, որ «Քննչականի մանիպուլացիաները ոչինչ չեն փոխելու»:

Նրանք նաեւ ակցիաներ են իրականացրել կառավարության դիմաց՝ հիշեցնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր խոսքերը։  «Երբ փորձաքննության արդյունքները պատրաստ լինեն, պապկեն կդնեմ թեւիս տակ, կգամ Ջերմուկ քննարկելու»,-ասել էր վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում այսօրվա հավաքին չէր գնացել, չնայած կազմակերպիչները հայտարարել էին, որ սպասում են նաեւ նրան։

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ