News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 29
USD
485.66
EUR
565.55
RUB
6.16
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը այսօր՝ օգոստոսի 16-ին, հանդիպում ունեցավ օրենսդիր մարմնի ներկացուցիչների հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը մասնակցում էին նաև ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը և հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Ողջունելով հյուրերին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորեց ոստիկանության և օրենսդիր մարմնի համագործակցությունը` համոզմունք հայտնելով, որ նման հանդիպումներն էլ ավելի հաճախակի կլինեն և գործընկերությունն ավելի կխորանա՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ հանցավորության դեմ պայքարի:

Հանդիպման ընթացքում խոսվեց որոշ հանցատեսակների մասով անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների, նաև իրավախախտումների դեմ պայքարում հասարակության ներգրավվածության անհրաժեշտության մասին: Քննարկվեցին ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող հարցեր:

Ոստիկանության պետը ներկայացրեց, թե հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման ուղղությամբ ինչ աշխատանքներ են կատարվում:

Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ նաև առաջիկայում ոստիկանությունում սպասվող բարեփոխումներին, մասնավորապես խոսեց նոր ստեղծվելիք օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեության, տեխնիկական հագեցվածության մասին, ներկայացրեց, թե ինչպիսին պետք է լինի նորաստեղծ շարժական պարեկային ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ