News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ջերմուկը կտեղափոխվի, եթե մարդիկ չգան հանգստանալու, ջերմուկցիներն էլ կամաց-կամաց հեռանալու են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին Ջերմուկի բնակիչները՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման ռիսկերին։

Քաղաքացուն մտահոգել էին նաեւ հանքավայրի փորձաքննության եզրակացության արդյունքերը, հատկապես որ բացասական որոշ գործոններ համարվել էին ոչ ռիսկային, եթե երկրաշարժ չլինի․ «Ամբողջ Հայաստանին կանգնացնում են կռախի առաջ։ Ասումա՝ եթե երկրաշարժ չլինի։ Ոնց չի լինի, ով է ասում, որ պիտի Հայաստանում երկրաշարժ չլինի, կարո՞ղ է տենց բան լինի։ Ես ու դու կարող ենք դա ապացուցել, որ երկրաշարժ չի լինի կամ վարչապետը կարո՞ղ է ասել, որ Ջերմուկում երկրաշարժ չի լինի։ Կառավարությունը պիտի խոհեմ գտնվի, որ ազգին չվնասի, չոչնչացնի․ սպիտակ ջարդ կլինի։ Քաջարանին տալու ենք՝ անցնենք։ Աշունը Քաջարանից եկել էին երիտասարդ մայրեր՝ սայլակների վրա իրենց անդամալույծ երեխաներով։ Պետք է մենակ նայեիք նրանց վիճակը։ Մարդու սիրտ է ճմլվում, բայց ինչ՝ ուզում են Ջերմո՞ւկն էլ դարձնեն էդպես»։

Ջերմուկում հանգստի եկած մի քաղաքացի էլ ասաց, որ հանքը եթե շահագործվի, հաջորդ տարվանից այլեւս Ջերմուկ չի գա․ «Ամեն տարի մեկ շաբաթով գալիս ենք Ջերմուկ հանգստանալու, բայց եթե հանքը շահագործվեց, պարզ է եկող տարվանից չենք գա։ Կցանկանանք, որ Ջերմուկը մնա առողջարան, այ սենց գեղեցիկ սիրուն բնության մեջ գանք մի քանի օր հանգստանալու, ուրախանալու, թեթևանալու, հույսեր հավաքելու։ Չնայած հույս ունենք, որ մեր նոր կառավարությունը չպիտի որ շահագործի, թույլատրություն չի տա էդ․․ Բայց կառավարությունն էլ, երկու քարի արանք է ընկել, ինչ-որ հսկայական գումարներ «Լիդիանը» կարող է ստանալ, բյուջեի երեսուն տոկոսը։ Եթե որոշում է մեր ազգը՝ այդ գումարը կտանք, թող հեռանա։ Իսկ աշխատեցնելն էլ ավելի մեծ վտանգ է, քան այդ գումար տալը»։

Տպել
Ամենաշատ