News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 19
USD
476.22
EUR
526.22
RUB
7.39
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը ձերբակալված Grace 1 իրանական նավթային լցանավի կալանավորման օրդեր է տվել Ջիբրալթարում այն ազատելու դատարանի որոշումից մեկ օր հետո, փոխանցում է BBC News-ը:

Վաշինգտոնը հայտարարում է, որ կարող է լցանավն առգրավել նրանում եղած ամբողջ նավթով հանդերձ՝ հիմնվելով միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների, բանկային մեքենայությունների, փողերի լվացման եւ ահաբեկչության կանոնադրությունների մասին օրենքի խախտումների վրա:

ԱՄՆ դատարանը նաեւ որոշում է կայացրել 995 հազար դոլար կալանելու մասին ամերիկյան բանկերից մեկի հաշվից, որը կապված է Paradise Global Trading ընկերության հետ, վերջինն էլ, ինչպես հայտարարում է ԱՄՆ-ն, կապ ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շահերի շրջանակում գործող ընկերությունների հետ:

Ջիբրալթարի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանից հավաստիացում է ստացել, որ սուպերլցանավը չի ուղեւորվի երկրներ, «որոնք Եվրամիության սահմանած պատժամիջոցների օբյեկտներ են», մասնավորապես՝ Սիրիա:

Ջիբրալթարի գլխավոր նախարար Ֆաբիան Պիկարդոն հայտարարել էր. «Մենք Սիրիայում Ասադի ռեժիմին զրկել ենք ավելի քան 140 մլն դոլար գումարի հում նավթից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ