News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ դեմ է Էլ Պասոյում հրաձգություն կատարած եւ նաեւ մեքսիկացիների սպանած մարդու հնարավոր մահապատժին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեր Սահմանադրությունն արգելում է մահապատիժը, մենք ըստ մեր համոզմունքների չենք ցանկանում, որ հրաձիգի համար մահապատիժ սահմանվի»,- ասել է Լոպես Օբրադորը իր ամենօրյա ավանդական մամուլի ասուլիսում:

Օգոստոսի 3-ի առավոտյան Տեխասի 21-ամյա բնակիչը կրակոցներ էր արձակել Մեքսիկայի սահմանից ոչ հեռու գտնվող Էլ Պասո քաղաքի Walmart սուպերմարքեթում: Կրակողին ձերբակալել էին, նրան մեղադրում են ահաբեկչության մեջ, ենթադրվում է, որ նա հանցագործությունը կատարել է ռասայական ատելության հիմքով. զոհվածների թվում մեքսիկացիներ կան: 

Միջադեպի հետեւանքով զոհվել էր 22 մարդ, այդ թվում՝ 8 մեքսիկացիներ, 20-ից ավելին վիրավորվել: Ավելի ուշ հրաձգությամբ եւս մեկ միջադեպ էր տեղի ունեցել Օրեգոնի շրջանում Դեյթոնում, որի հետեւանքով զոհվել էր 10 մարդ, ներառյալ հրաձիգը, 30-ից ավելին տուժել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ