News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի իշխանությունները Քաշմիր նահանգում հեռախոսային կապը սկսել են վերականգնել գերեթե 2 շաբաթ տեւած անվտանգության աննախադեպ խտացումից եւ էլեկտրականության անջատման մասին տեղեկություններից հետո, որոնք հաջորդել էին նահանգի ինքնավարության կարգավիճակի նվազեցման մասին որոշումանը, որի բնակչության մեծ մասը մուսուլմաններ են, փոխանցում է Associated Press-ը: 

Իր աղբյուրին վկայակոչելով՝ գործակալությունը նշում է, որ սահմանափակումները կհանվեն նահանգի շրջանների մեծ մասից, եւ շաբաթ արդեն կգործեն կառավարական գրասենյակները:

Երկրի անվտանգության ուժերը տարածքում ռեժիմը խստացրել են, երբ հարյուրավոր մարդիկ Սրինագար քաղաքում փողոցներ են դուրս եկել Հնդկաստանի իշխանությունների դեմ բողոքելով:

ՄԱԿ անվտանգության հարցերով խորհրդականը վերջին տասնամյակում առաջին անգամ հանդիպում է անցկացրել, որի թեման էր Քաշմիրի իրավիճակը: Պակիստանի դեսպանը հայտարարել է, որ այս հանդիպումը ցույց է տալիս, որ տարածքում մարդիկ «կարող են փակված լինել, սակայն այսօր նրանց ձայնը լսելի եղավ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ