News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 17
USD
406.09
EUR
411.41
RUB
6.62
Տեսնել լրահոսը

Ֆիջիի վարչապետ Ֆրենկ Բաինիմարաման Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնին մեղադրել է այս շաբաթ տեղի ունեցած տարածաշրջանային գագաթնաժողովի ժամանակ խաղաղօվկիանոսյան կղզիների երկրների առաջնորդներին վիրավորելու մեջ, հայտնում է Reuters-ը: 

Բաինիմարաման նաեւ հայտարարել է, որ գագաթնաժողովի ժամանակ Չինաստանի իշխանությունների ներկայացուցիչներն ավելի նրբանկատ էին եւ լավագույն պահվածք են դրսեւորել:

Ֆիջիի վարչապետն այս հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ Խաղաօվկիանոսյան կղզիների համաժողովը չի կարողացել համաձայնության գալ կլիմայական փոփոխություններին առնչվող նոր խիստ պարտավորությունների հարցում՝ Ավստրալիայի կառավարության պնդմամբ, որը տրամադրված է ածխի արդյունահանման օգտին:

Այս որոշումը վշտացրել է կղզային պետությունների առաջնորդներին, քանի որ տվյալ դեպքում գոյություն ունի ծովի մակարդակի բարձրացման վտանգ:

Ֆիջիի վարչապետի խոսքով՝ Մորիսոնը փորձում է իր երկրի քաղաքականությունը թելադրել մյուս երկրներին եւ նրանց վիրավորել է հայտարարություններով այն մասին, թե Ավստրալիան որքան փող է հատկացրել խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին:

Ավստրալիան եւ ԱՄՆ-ն ավանդաբար ազդեցություն ունեն խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, սակայն հիմա այդ դերին հավակնում է Չինաստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ