News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 15
USD
476.18
EUR
528.61
RUB
7.41
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

Սուդանի կառավարող  ռազմական խորհուրդը եւ  քաղաքացիական ընդդիմությունը իշխանության  բաժանման պատմական համաձայնագիր են ստորագրել, հայտնում է BBC News-ը:

Ըստ համաձայնագրի՝ կձեւավորվի նոր կառավարող  խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ գեներալներ:

Մոհամմեդ Համդանը (Հեմտի) Դագոլոն, որը հայտնի է որպես Սուդանի ամենաազդեցիկ մարդ, խոստացել է պահպանել համաձայնագրի պայմանները:

Համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցել են նաեւ Եթովպիայի, Եգիպտոսի վարչապետը, ինչպես նաեւ Հարավային Սուդանի նախագահը:

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները Սուդանում սկսվել էին ապրիլին՝ երկիրը երկար տարիներ կառավարող Օմար ալ Բաշիրի տապալումից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել