News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 15
USD
476.18
EUR
528.61
RUB
7.41
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը


Չեմ հավատում, որ տենց բան կարող է լինել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով Միքայել Մինասյանի հոդվածին, որտեղ վերջին նշում է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ձերբակալվելու է:

«Դժվար տենց բան լինի, որովհետեւ հենա մի հոգի բռնել ենք, ինչ եղավ, որ երկրորդին բռնենք: Սուտի շուխուռ ա, չեմ հավատում»,-ասաց նա:

Հարցին՝ եթե այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը ձերբակալվի, ինքը բողոքի դուրս կգա՞՝ հաշվի առնելով, որ նախկինում հայտարարել էր, որ պետք է Աստծուց խնդրենք, որ Սերժ Սարգսյանը չփոշմանի եւ դառնա ՀՀ վարչապետ, Սարոյանը պատասխանեց. «Էլի Աստծուց կխնդրեմ, որ բաց թողնեն»:

Նա հիշեցրեց, որ իր վերջին հարցազրույցում ասել է, որ կցանկանար, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի նման արտաքին քաղաքականություն վարի. «Ես չեմ ասել անփոխարինելի մարդ կա, բայց այսօր էլ եմ ասում, որ եթե Նիկոլ փաշինյանը կարողանա Սերժ Սարգսյանի նման արտաքին քաղաքականություն տանի, մենք շատ լավ ենք լինելու»:

Սարոյանն ասաց, որ որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպի, էդ հարցերից էլ կխոսի. «Էս քանի օր գնալու եմ հանդիպեմ: Եկել եմ, շուտվանից չեմ տեսել: Նորմալ հարաբերություններ ունենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել