News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


ԱԳԲԱ Լիզինգն ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի «Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիր»-ը (GEFF) համատեղ բիզնես միջոցառում են   անցկացնում, որը նպատակ ունի Հայաստանում խթանել վերականգնվող էներգիայի զարգացումն ու երկու տասնյակից ավելի երկրների փորձը ներմուծել Հայաստան:

«Հայաստանում վերականգնվող էներգիայի զարգացման հնարավորությունները մշտապես գտնվում են ԱԳԲԱ Լիզինգի ուշադրության կենտրոնում: Մեր «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո մենք միշտ փնտրում ենք նոր հնարավորություններ և մեխանիզմներ՝ փորձելով ոչ միայն հասարակության լայն շերտերին հասանելի դարձնել «մաքուր» էներգիա ստանալու աղբյուրները, այլև ցանկանում ենք օգնել մեր փոքր և միջին ձեռնարկատերերին իրենց բիզնեսներում ներառել էներգաարդյունավետ սարքավորումներ և կատարել հավելյալ խնայողություններ»,- իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:

«Կանաչ տեխնոլոգիաների, մասնավորապես արևային ֆոտովոլտային կայանների տեղադրումն ու ստացված արդյունքները տեսանելի են հայաստանյան բազմաթիվ բիզնեսներում: ԱԳԲԱ Լիզինգի գործընկեր կազմակերպությունները բավական կարճ ժամանակահատվածում արդեն իսկ գրանցել են ֆինանսական զգալի տնտեսումներ, ինչպես նաև նպաստել արտանետումների կրճատմանը, ինչն իր հերթին ճանապարհ է հարթում վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության բոլոր լուծումների տարածման համար»,- նշել է GEFF-ը Հայաստանում ծրագրի փոխկառավարիչ Անդրո Բուտխուզին:

Միջոցառման մասնակիցների կողքին ներկա էին նաև հաջողակ գործընկեր կազմակերպություններ: ԱԳԲԱ Լիզինգի գործընկեր ՀԱԷԿՇԻՆ ընկերությունը բավական կարճ ժամանակում արդեն իսկ գրանցել է խնայողությունների զգալի արդյունքներ:

«2019 թվականի հունվարին ԱԳԲԱ Լիզինգի հետ համագործակցության արդյունքում ստեղծել ենք մեր արևային կայանը: Արևային կայանների ստեղծման համար ներդրումները եղել են մոտավորապես 63 միլիոն դրամ և կարող եմ նշել, որ այս 7 ամիսների ընթացքում խնայել ենք մոտ 5 միլիոն դրամ»,- իր խոսքում նշեց ՀԱԷԿՇԻՆ ընկերության ներկայացուցիչ Ասյա Ղազարյանը:

ԱԳԲԱ Լիզինգն ու GEFF-ը Հայաստանում ծրագիրը համագործակցում են 2016 թվականից սկսած՝ նպատակ ունենալով Հայաստանում խթանել էներգաարդյունավետ ծրագրերի իրականացմանը:

ԱԳԲԱ Լիզինգն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է, ընկերությունը  ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Նավթի գները շաբաթն ավարտում են զգալի անկումով
Այս շաբաթվա սկզբից Brent-ն էժանացել է 4,9%-ով, WTI-ն՝ 5,6%-ով...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ամենաշատ