News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

80 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Ալեքսանդրա Նազարովան: Այս մասին հայտնել են Երմոլովի անվան թատրոնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ալեքսանդրա Նազարովան ծնվել է 1940թ. հուլիսի 17-ին Լենինգրադում: Նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմերում եւ հեռուստասերիալներում, որոնց թվում՝ «Սահման. Տայգայական սիրավեպ», «Բրիգադա», «Գիշերային դետք», «Տոնածառեր 1914»: Շատերին դերասանուհին հայտնի է «Իմ հիանալի դայակը» սերիալում Նադեժդա Միխայլովնայի՝ Վիկտորիայի տատիկի դերով:

Նազարովայի ձայնը կարելի է լսել «Խենթ», «Մատրիցա. Վերբեռնում», «Վատ Սանտա», «Հարրի Փոթերի եւ ֆենիքսի շքանշանը», «Հարրի Փոթերի եւ մահվան պարգեւները», «Ինտերստելլար», «Խելագար Մաքս. Ատելության ճամփան» ֆիլմերում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2001թ. նրան ժողովրդական արտիստուհու կոչում էր շնորհել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ