
Կարմիր ծովում Իրանական ազգային լցանավային ընկերության իրանական նավթային լցանավերից մեկում տեղի է ունեցել տեխնիկական խափանում, հայտնում է ԻՌՆԱ-ն՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:
Ըստ ընկերության հաղորդման՝ տեխնիկական խափանումը գրանցվել է HELM լցանավում, Սաուդյան Արաբիայի արեւմտյան ափի Յանբու էլ Բահր նավահանգստից ոչ հեռու:
Ընկերության տեխնիկական մենեջեր Ջաբալ Ամելին հայտնել է, որ լցանավի անձնակազմը փորձում է վերացնել տեխնիկական անսարքությունը, նավը կայուն վիճակում է:
Նա հավելել է, որ լցանավի անձնակազմը չի տուժել: