News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Այս տարի Ամազոնի խոնավ արեւադարձային անտառներում գրանցվել է հրդեհների ռեկորդային քանակություն, հայտնում է BBC News-ը՝ վկայակոչելով  Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետազոտության տվյալները:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ արբանյակային տվյալները ցույց են տվել, որ այս տարի 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Ամազոնի անձեռնմխելի անտառներում հրդեհների թիվը 83 տոկոսով մեծացել է:

Ինստիտուտն այս տվյալները հրապարակել է մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն գերատեսչության ղեկավարին պաշտոնանկ է արել  անտառահատման տվյալների շուրջ վեճի պատճառով:

Երկուշաբթի Ամազոնի ավազանում անտառային հրդեհների պատճառով Սան Պաուլու քաղաքում էլեկտրականությունն անջատվել էր:

Մեկ ժամ տեւած բլեքաութը առաջացրել էին ուժգին քամիները, որոնք դեպի քաղաք էին բերել Ամազոնաս եւ Ռոնդոնիա նահանգներում այրվող անտառների ծուխը, որոնք Սան Պաուլուից մոտ 2700 կմ հեռավորության վրա են գտնվում:

Ամազոնի անձրեւային անտառները մոլորակի համար կենսականորեն կարեւոր են ածխածնի պաշարով, որը դանդաղեցնում է գլոբալ տաքացման տեմպը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ