News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսպանիայի կառավարությունը հիշեցրել է, որ իսպանական Proactiva Open Arms հասարակական կազմակերպության նավը ծովում փրկարարական գործողություններ անցկացնելու թույլտվություն չունի: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թագավորության փոխվարչապետի պաշտոնակատար Կարմեն Կալվոն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Open Arms-ը փրկելու թույլտվություն չունի, նավի կապիտանը գիտի դա, - Cadena SER-ին տված հարցազրույցում ասել է փոխվարչապետի պաշտոնակատարը,-չնայած դրան Պեդրո Սանչեսը որոշել է, որ հարկավոր է հումանիտար ելք գտնել այդ իրավիճակից»:

Այսպիսով Կալվոն պատասխանել  է հարցին՝ արդյոք Մադրիդը նախատեսում է միջոցներ կիրառել Open Arms-ի նկատմամբ, որը նախազգուշացում է ստացել ապօրինի միգրանտների փրկարարական գործողությունները շարունակելու դեպքում մինչեւ 901 հազար եվրո հնարավոր տուգանքների մասին:

«Բոլորս ենթարկվում ենք օրենքներին, - հավելել է փոխվարչապետի պաշտոնակատարը,-Սա իրավական պետություն է եւ բոլորն էլ գիտեն, թե ինչ կարող են եւ ինչ չեն կարող անել»: Ինչ վերաբերում է երկրի ՌԾՈւ նավին, որն ուղարկվել էր Իտալիայի ափեր ՝ նախկինում փրկված միգրանտներին օգնելու համար, Կալվոն պարզաբանել է, որ այն պատրաստ կլինի տեղափոխել ապօրինի ներգաղթյալներին, որոնց պետք է Իսպանիան ընդուներ:

ՀԿ-ի նավը միգրանտներին օգնություն էր ցույց տվել մոտավորապես երեք շաբաթ առաջ: Իտալիայի փոխվարչապետ եւ ներքին գործերի նախարար Մատեո Սալվինիի որոշմամբ Open Arms-ին արգելվել է մուտք գործել իտալական ջրեր և  միգրանտներին Լամպեդուզայում իջեցնել:

Երեքշաբթի Ագրիջենտո (Սիցիլիա) քաղաքի դատախազությունը որոշել էր առգրավել նավը եւ տարհանել մոտ հարյուր ապօրինի ներգաղթյալների, որոնք գտնվում էին նավի վրա:

Օգոստոսի 15-ին Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել էր, որ միգրանտներին  պատրաստ է ընդունել ԵՄ վեց երկիր ՝ Գերմանիան , Իսպանիան , Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Ռումինիան եւ Ֆրանսիան:

2015-ին Մերձավոր Արեւելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում հակամարտությունների սրման պատճառով այդ տարածաշրջաններից Եվրոպա ժամանող մարդկանց թիվը կտրուկ աճեց: Միջերկրածովյան երթուղին ԵՄ հասնելու  միգրանտների հիմնական ճանապարհն է. երկրորդ ամենամեծ տարանցիկ ճանապարհը անցնում է Բալկաններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ