News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ստոկհոլմի «Սկանսեն» այգում նախկինում կուբացի առաջնորդ Ֆիդել Կաստրոյին պատկանող կոկորդիլոսը կծել է տարեց տղամարդուն, հաղորդում է BBC-ը:

Սողունը ակվարիումում կուբական 2 կոկորդիլոսներից մեկն է:  

Ակվարիումի տնօրեն Ջոնաս Վալստրեմի խոսքով՝ տղամարդը դեպքի ժամանակ ելույթ էր ունենում: «Նման բան նախկինում չի եղել: Կոկորդիլոսները մեզ մոտ են ավելի քան 40 տարի»,- ասել է նա:

Երկու կոկորդիլոսներին՝ Կաստրոյին եւ Հիլարիին, Ֆիդել Կաստրոն նվիրել էր ռուս տիեզերագնաց Վլադիմիր Շատալովին 1978թ.: Իսպանական La Vanguardia թերթի համաձայն՝ Շատալովը դրանք նվիրաբերել էր Մոսկվայի կենդանաբանական այգում, երբ կոկորդիլոսները մեծացել են եւ վտանգավոր դարձել: Ապա դրանք փոխանցվել են Ստոկհոլմի ակվարիումին 1981թ., քանի որ կենդանաբանական այգին այլեւս հնարավորություն չուներ խնամել այդ կենդանիներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ