News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ճապոնական Mori Building ընկերությունը մտադիր է Տոկիոյում 2023թ. կառուցել երկրի ամենաբարձր՝ 330 մ բարձրությամբ երկնաքերը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Այժմ Ճապոնիայում ամենաբարձրը համարվում է Օսակայի 300 մետրանոց երկնաքերը:

Ապակուց եւ պողպատից երկնաքերում կլինեն բնակելի եւ գրասենյակային տարածքներ: Այն կտեղակայվի Տոկիոյի կենտրոնական շրջանում, շենքում կլինեն նաեւ հյուրանոց եւ միջազգային դպրոց:

Ընդ որում, ամենաբարձր երկնաքերի կոչումը կարճ ժամանակ անց կփոխանցվի մեկ այլ շինության. 2027թ. Mitsubishi Estate ընկերությունը մտադիր է Տոկիոյի կայարանից ոչ հեռու 390 մ բարձրությամբ շենք կառուցել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ