News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 10
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառում է արել, որում հայտարարել է, որ հանձնարարել է ամերիկյան ընկերություններին անապաղ փնտրել Չինաստանի հետ համագործակցության այլընտրանք:

«Մեր երկիրը հիմարաբար կորցրել է միլիոնավոր դոլարներ Չինաստանի պատճառով երկար տարիների ընթացքում: Նրանք գողացել են մեր մտավոր սեփականությունը, որը գնահատվում է տարեկան հարյուր միլիարդավոր դոլարներ եւ ցանկանում են շարունակել դա: Ես թույլ չեմ տա: Մենք չունենք Չինաստանի կարիքը, եւ, անկեղծ ասած, շատ ավելի լավ կլիներ առանց նրանց»,-գրել է ԱՄՆ-ի նախագահը:

«Այդկերպ մեր հիանալի ամերիկյան ընկերություններին հանձնարարվում է անհապաղ փնտրել Չինաստանի հետ համագործակցության այլընտրանք՝ ներառյալ ձեր ընկերությունների վերադարձը տուն եւ ձեր ապրանքների արտադրության կազմակերպումն ԱՄՆ-ում: Ես այսօր կարձագանքեմ Չինաստանի մաքսերին»,-նշել է նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել