News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 15
USD
476.18
EUR
528.61
RUB
7.41
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

Երեկ՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 04:20-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի և պարանոցի շրջանի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ 36-ամյա Արարատ Ոսկանյանն է: Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում Բալահովիտ գյուղում գործող «Գոլդ» ակումբում, դեռևս չպարզված հանգամանքներում, վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Ոսկանյանի և Երևանի բնակիչ 25-ամյա Սուրեն Մոսինյանի միջև, որի ժամանակ վերջինս գարեջրի կոտրած շշով հարվածել է Ա. Ոսկանյանին:

Երեկ 17:30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Արաբկիրի վարչական շրջանից բերման են ենթարկել Ս. Մոսինյանին։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանության Կոտայքի բաժնում կասկածյալ Ս. Մոսինյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Գոլդ» ակումբի տնօրենն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել