News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԵՄ վեց անդամ պետությունները համաձայնել են ընդունել Մալթայի մոտ Ocean Viking նավում մնացած  356 աֆրիկացի միգրանտներին, հայտնում է BBC News- ը:

Միգրանտները, հիմնականում Սուդանից ներգաղթյալները,  իմանալով այդ մասին, ուրախությունից պարել են, հայտնում է հեռուստաալիքը:

Մալթան համաձայնել էր թույլ տալ նավին կառանվել իր ափերի մոտ, բայց պետությունը թույլ չէր տվել միգրանտներին մնալ իր տարածքում:

Միգրանտներին համաձայնել են ընդունել  Ֆրանսիան Գերմանիան, Իռլանդիան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան եւ Ռումինիան:

ԵՄ անդամ պետությունների համաձայնությունը ձեռք է բերել ֆրանսիական բարեգործական SOS Méditerranée կազմակերպությունն  այն բանից հետո, երբ միգրանտները նավի վրա երկու շաբաթ են անցկացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ