News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհված Զորականի բնակիչ 81-ամյա Մարգուշ Հովհաննիսյանը Հայաստան վերադառնալիս է եղել, երբ դեպքը պատահել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Զորականի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը:

«Մարգուշ Հովհհանիսյանը 50 տարվա վաստակավոր մանկավարժ էր, շատ հարգված կին մեր գյուղում, աղջկան էր հյուր գնացել ու վերադառնալիս այս դեպքը տեղի է ունեցել: Աղջկա հարեւանուհին էլ է մեքենայում եղել, ինքը վնասվածքներ է ստացել ու հիվանդանոցում է, ինքն էլ հայտնել է կատարվածի մասին տիկին Մարգուշի աղջկան»,- ասաց նա` նշելով, որ տիկին Մարգուշը Հայաստանում եւս 2 աղջիկ եւ որդի ունի:

Համայնքապետը նշեց, որ մահացածի դին դեռ Հայաստան չի տեղափոխվել:

Համայնքապետը մյուս երկու մահացածների մասին տեղեկատվություն չուներ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից էլ  հայտնել են, որ օգոստոսի 23-ին, ժամը 22:28-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ տեղական ժամանակով ժամը 18։21-ին Կրասնոդարի երկրամասի դաշնային Ռ-217 ավտոճանապարհին՝ Զավետնի ավանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Բախվել են «Opel Zafira» և «Nissan Qashqai» մակնիշների ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 4 հոգի (3-ը՝ ՀՀ քաղաքացի. Վաղինակ Ն., ծնված 1984 թ․, Աննա Ա., ծնված 1988 թ․ և Մարգո Հ., ծնված 1938 թ․) և տուժել՝ 5-ը (1-ը՝ ՀՀ քաղաքացի)։

Տուժած ՀՀ քաղաքացի Գայանե Դ.-ն (ծնված 2013 թ․) տեղափոխվել է ՌԴ Արմավիր քաղաքի ԲԿ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
Գործի հետ կապված մինչև հիմա Ոստիկանությունից կամ իրավապահ համակարգի որևէ այլ մարմնից բուժակին չեն էլ զանգել․․․
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրվորվել է 18 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Պերուում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է ավելի քան 10 մարդ. ԶԼՄ
11 մարդ մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարից...
Ավելի քան 10 մարդ տուժել է Չինաստանի հարավ-արեւմուտքում հիվանդանոցի վրա տեղի ունեցած հարձակումից. Xinhua
Տուժել է 10 մարդ...
Ռուսաստանում կրկին հետախուզում է հայտարարվել լրագրող Նեւզորովի նկատմամբ
ՌԴ ՆԳՆ-ն նորից հետախուզում է հայտարարել...
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Ամենաշատ