News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Երեւանում «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետեւանքով տուժածներ կան: Դեպքի վայրում է նաեւ «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը:

Քաղաքացիները, որոնք ամենայն հավանականությամբ, «Մալաթիա մոլ»-ի աշխատակիցներ են, իրենց վտանգելով ներսից դուրս են բերում վաճառքի ենթակա ապրանքները, այդ թվում կահույք, կենցաղային տեխնիկա, հեծանիվներ: Կան նրանց  աշխատանքը համակարգողներ, որն ասում է, որ գումար կտա նրանց, որոնք կմտնեն ներս ու դուրս կբերեն ապրանքները: 

Ավելի ուշ դեպքի վայր ժամանեցին մեծ թվով ոստիկաններ, այդ թվում կարմիր բերետավորներ: 

Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը, ինչպես նաեւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խարդախները յուրացրել են առնվազն 10 մարդու ինքնություն և վաճառել նրանց ունեցվածքը
Սխեման սկսվել է 2020 թվականի փետրվարին...
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Ամենաշատ