News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

«Քաշաթաղի բարեգործական հիմնադրամի» պատասխանատու անձանց չարաշահումների պատճառով պետությանը պատճառվել է էական վնաս: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության ոստիկանությունից:

«Ս.թ. օգոստոսի 24-ին ԱՀ քննչական կոմիտեից ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին գրություն է ստացվել առ այն, որ համապատասխան քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Քաշաթաղի բարեգործական հիմնադրամի» պատասխանատու անձինք, իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց օգտին օգտագործելով, 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում չունենալով քաղաքաշինական գործունեության իրավունքի լիցենզիա, առանց օրենքով սահմանված կարգի հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային, նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի, առանց համապատասխան շինարարության թույլտվության, քաղաքաշինական նորմերի խախտմամբ, Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում կառուցել են թվով 63 բնակելի առանձնատուն, առանց շահագործման ակտերի հանձնել քաղաքացիների օգտագործմանը, ինչի հետևանքով պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն»,- ասվում է հաղորդագրությունում։

Տպել