News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարը լուծարում է Գյումրու 2 գիշերօթիկ դպրոցները՝ առանց հիմնավոր պատճառների, որի հետեւանքով 150 աշխատակիցներ անգործ են մնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց գիշերօթիկի աշխատակիցներից մեկը, ով փորձում էր վարչապետին հայտնել խնդրի մասին:

«Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարը լուծարում է Գյումրիի 2 գիշերօթիկ դպրոցները առանց հիմնավոր պատճառների, որի հետեւանքով 150 աշխատակիցներ անգործ են մնում, էլ չեմ ասում այդքան էլ երեխաներ սոցիալապես անապահով, միայնակ մոր կամ ծնողազուրկ երեխաներ, ովքեր չունեն կացարաններ, տարրական կենցաղային պայմանների: Խնդրում ենք նախարարին` վերանայի իր որոշումը»,- ասաց աշխատակիցը։

Հարցին, թե ինչն է պատճառը, որ նախարարը նման որոշում է կայացրել, գիշերօթիկի աշխատակիցն ասաց, որ նախարարը կարծում է, որ խնամատար ընտանիքների միջոցով  կարելի կլինի լուծել խնդիրը:

«Խնամատար ընտանիք ուղարկում են մանկատան երեխաներին, եվրոպական այդ անիմաստ փորձերը թող չիրականացնեն Շիրակի դաշտավայրում: 3 օր առաջ առանց մեզ ծանուցելու՝ ասում են, որ երեխաները չպետք է գան գիշերօթիկ»,- նշեց աշխատակիցներից մեկը:

Նրանք նաեւ ասացին, որ իրենք նամակ են փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ հայտնել են իրենց խնդրի մասին:

Բողոքողներին լսեց նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը եւ խոստացավ զբաղվել խնդրով:

Տպել
Ամենաշատ