News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 02
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

ԱԻՆ «911» ծառայությանն օգոստոսի 24-ին՝ ժամը 11:30-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 25 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդ՝ Արսեն Հ.) և «Opel Corsa» մակնիշի (վարորդ՝ Գուրգեն Մ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ռաֆայել Ս.-ն (ծնված 2015 թ.) տեղափոխվել է «Արաբկիր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Քնարիկ Ա.-ն (ծնված 1959 թ.), Լուսինե (ծնված 1980 թ.) և Նելլի (ծնված 1981 թ.) Մ.-ները՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Լուսինե և Նելլի Մ.-ները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ Քնարիկ Ա.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Վարորդներին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գորիս-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է բեռնատարին, ապա Volkswagen-ին. վիրավորվել են կին և 2 երեխա
Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է...
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ» եւ «Մերսեդես» մեքենաները եւ փակել ճանապարհը. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20։15-ին Վայոց ձորի մարզային փրկարարական...
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է. մահացածը Արցախի Մարտունի քաղաքից էր
Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.37-ին, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «գանգի հիմի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 66-ամյա տղամարդ...
Ֆրանսիան հետաքննում է Բեռնար Առնոյի և Նիկոլայ Սարկիսովի ֆինանսական գործարքները
Սարկիսովը ձեռք է բերել Ալպիական շքեղ հանգստավայրում գտնվող գույքը...
Քաղաքացին հայտնել է Գորիսի ավտոկայանից իրեն առևանգելու, դեպի Հակարի կամուրջ տեղափոխելու և ականջը կտրելու մասին. ՔԿ
Կատարվում է նախաքննություն, դրա շրջանակներում պարզվում են…
Բնակարանները վարձակալությամբ տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից խարդախությամբ հափշտակություններ է կատարել
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան…
Ամենաշատ