News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն կոչ է անում  թույլ չտալ իրանական Adrian Darya  լցանավին բեռնաթափվել միջերկրածովյան նավահանգիստներից մեկում: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հայտարարությունում որը հրապարակվել է Twitter-ում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Իրանին կողմից  ահաբեկչությունը ֆինանսավորելու, աշխարհում անկայություն ստեղծելու եւ միջազգային պատժամիջոցների խախտումը կանխելու բոլոր տարբերակները սեղանին են,-գրել է Բոլթոնը,-չի կարելի անօրինական նավթով Adrian Darya լցանավին թույլ տալ բեռնաթափվել նավահանգիստներից մեկում»:

Ինչպես օգոստոսի 25-ին հայտարարել է իրանական բանակի հրամանատարի տեղակալ, կոնտր  ծովակալ Հաբիբոլլա Սայարին, Իրանի ռազմածովային ուժերը անհրաժեշտության դեպքում պատրաստ են Միջերկրական ծով ուղեկցել Adrian Darya լցանավը:

Հուլիսի 4-ին Ջիբրալթարի իշխանությունները ձերբակալել էին Պանամայի դրոշով իրանական Grace 1 լցանավը՝ կասկածելով, որ այն պատժամիջոցների ռեժիմի խախտմամբ Սիրիա է առաքում իրանական նավթ: Իրանը բազմիցս դեմ է արտահայտվել ձերբակալմանը եւ  այն անվանել ծովահենության ակտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ