News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին այցելել է Բիարից Յոթնյակի գագաթաժողովի ժամանակ, նրան հրավիրել են ոչ կառավարական կազմակերպությունները։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ինչ վերաբերում է նախագահ Ռոհանիին, նա (եկել է) Ֆրանսիա ՀԿ-ի, այլ ոչ թե G7-ում նախագահող երկրի հրավերով»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնն ավելացրել է, որ չի հանդիպել Ռոհանիի հետ անձամբ», «բայց եթե նա ցանկանա, ապա (պատրաստ է) անել դա»։

Ավելի վաղ՝ կիրակի, Բիարիցում ընթացող G7-ի գագաթաժողովին մասնակցելու համար ժամանել էր Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը, որի այցը նախատեսված չէր գագաթաժողովի պաշտոնական ծրագրով։ Բիարիցում Իրանի ԱԳՆ ղեկավարի խորհրդակցությունները տեւել են 3,5 ժամ։ Զարիֆը կես ժամ զրուցել է Մակրոնի, մնացած ժամանակը՝ ֆրանսիացի բանակցողների թիմի հետ, որը գլխավորում էր արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանը։

Ելիսեյան պալատի ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել հանդիպման արդյունքներից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի ասել է, որ չի առարկել գագաթաժողովին Զարիֆի մասնակցությանը, բայց նրա հետ հանդիպել չի ցանկացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ