News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Ամերիաբանկն» այսօր՝ օգոստոսի 26–ին, խաղարկեց Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ սեպտեմբերի 5–ին կայանալիք Հայաստան - Իտալիա ֆուտբոլային հանդիպման 250 տոմս բանկի քարտապանների միջև։

«Ամերիաբանկի» անհատական բանկային ծառայությունների եւ քարտերի վարչության ղեկավար Էլեն Դանիելյանի խոսքով՝ այս նախաձեռնության նպատակը քարտապանների քանակն ավելացնելը չի եղել. «Նպատակը անկախ գործարքների ավելացումն էր եւ ձեւավորել վարքագիծ, որպեսզի մարդիկ ավելի շատ օգտվեն անկանխիկ, ոչ թե կանխիկ տարբերակով, քանի որ անկանխիկ գործարքները նաեւ նպաստում են տնտեսության՝ ստվերից դուրս գալուն»։

Նրա խոսքով՝ «Վիզա» ընկերության հետ համատեղ են սկսել այս արշավը. «Վիզա կլասիկ եւ վիզա գոլդ քարտապանները, կատարելով անկանխիկ 15 գործարք 10.000 դրամ նվազագույն արժեքով, հնարավորություն են ունեցել մասնակցելու ֆուտբոլային տոմսի խաղարկությանը։ Հուսանք, որ կնպաստեք մեր թիմի հաղթանակին եւ կունենանք շատ տպավորիչ խաղ»,– ասաց Դանիելյանը։

Նրա խոսքով՝ անկանխիկ գործարքները միշտ են եղել «Ամերիաբանկի» ուշադրության կենտրոնում. «Որպես արդյունք՝ մեր քարտերով գործարքներն էապես գերազանցում են համակարգի նմանատիպ ցուցանիշները, մասնավորապես, «Ամերիաբանկի» քարտապանների գործարքների 58%-ը անկանխիկ են իրականացվում, մինչդեռ ընդհանուր համակարգի ցուցանիշը 42.7% է»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ