News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Եթե պատանեկության տարիքից նոր դուրս եկած մարդիկ ուզում են զբաղվել քաղաքականությամբ, բոլոր դեպքերում պետք է հարգեն քաղաքական հիերարխիան։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի գրառմանը։

«Ես չեմ կարող ասել, թե քաղաքական գործիչների իրավահաջորդները քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունեն, դա կլինի անառաողջ դատողություն։

Սակայն եթե պատանեկության տարիքից նոր դուրս եկած մարդիկ ուզում են զբաղվել քաղաքականությամբ, բոլոր դեպքերում պետք է հարգեն քաղաքական հիերարխիան։ Ես ընդամենը ոճաբանությանն եմ դեմ եղել, որ երիտասարդ աղջիկը, որը պետականաշինության գործում առայժմ ոչ մի ներդրում չունի, եւ ելնում է, իր հայրիկի ու պապիկի տարիքի մարդկանց, քաղաքական փորձառություն ունեցող անձանց ասում է խորը շնչեք, հանգիստ նստեք տեղներդ, ես չեմ ընդունելու դա, եթե նույնիսկ իմ երեխան ասի, անձնական ոչինչ չկա»,– նշեց նա։

Ավելի վաղ Մարիամ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ուղղակի ծիծաղելի է, ոչ իշխանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների ուհամակիրների ոգեւորվածությունն այս իրավիճակում: Նաեւ բոլոր ուժերի ֆեյսբուքյան«համակիրների» վերաբերմունքը, որ իրավիճակը վերածում են դրամայի, ինչ-որբացկանչություններ, գոռգոռոցներ... Սիրելիներս, խորը շունչ քաշեք ու հանգստացեք, ես,իհարկե, հասկանում եմ, որ դուք օրերով ու շաբաթներով սպասում եք այսպիսի միիրավիճակի Հայաստանի քաղաքական կյանքը բորբոքելու համար, բայցպատասխանատվություն կրեք էն ամեն ինչի համար, ինչ ասում եք ու անում եք»:

Սիրելինե՛րս, խոր շունչ քաշեք ու հանգստացեք. Մարիամ Փաշինյանն՝ ընդդիմադիրներին

Տպել
Ամենաշատ