News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Համակարգիչների եւ հաղորդակցությունների արդյունաբերության ասոցիացիան (CIAA) քննադատել է Ֆրանսիայում թվային հարկի մասին համաձայնագիրը, որն այդ հարկը ուժի մեջ է թողնում մինչեւ նոր միջազգային հարկման պլանի ընդունումը, տեղեկացնում է AFP-ն։

Նախօրեին Թրամփը եւ Մակրոնը պայմանավորվել էին մի պլանի մասին, որը թույլ է տալիս Ֆրանսիային հրաժարվել թվային հարկից նոր միջազգային հարկի քննարկումից հետո։

«Ֆրանսիայի միակողմանի գործողությունները թվային հարկի ոլորտում, որ ուղղված են ամերիկյան ընկերություններին, արդարացված չեն, եւ եթե դրանք թույլ տրվեն, ապա դա մյուս երկրներին կմղի հետեւել նրանց օրինակին»,- ասել է CIAA-ի նախագահ Էդ Բլեքը։

«Մենք չպետք է փոխզիջում պահենք, որը թույլ կտա կանաչ լույս վառել խտրական հարկերի առջեւ ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների համար»։

Ֆրանսիական հարկը քննադատվել է Վաշինգտոնում։ Ֆրանսիայի խորհրդարանը  հաստատել է հարկը հուլիսին։ Ջո Քենեդին Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ նորարարությունների ֆոնդից ասել է, որ ԱՄՆ-ը պետք է հրաժարվի գործարքից։

«Եթե Միացյալ Նահանգները հիմա Ֆրանսիային հավանություն տա, ապա մյուս օտարերկրյա կառավարությունների համար կգա խոշոր ամերիկյան գործատուների որսի եւ նման հարկեր մտցնելու սեզոնը»,- ասել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ