News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սա Հայաստանի համար անչափ նուրբ եւ փափկանկատ թեմա է: Օգոստոսի 29-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը առաջիկա հիշատակի միջոցառումներին՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյա տարելիցին, որոնք տեղի են ունենալու սեպտեմբերի 1-ին Լեհաստանում:

Նրա խոսքով՝ բոլորը գիտեն, թե Հայաստանը ինչ ավանդ է ունեցել այդ պատերազմում հաղթանակի մեջ՝ լինելով Խորհրդային Միության եւ խորհրդային բանակի մի մասը: «Եվ մենք մի քանի վերապահումներ ունենք այն կապակցությամբ, թե այդ հարցն ինչպես է քննարկվում տարբեր հարթակներում: Մեր պապերը պատերազմել են, մենք ունեցել ենք մարշալներ, գեներալներ, Խորհրդային Միության Հերոսներ: Մենք ահռելի թվով զոհեր ենք տվել, եւ բնական է, որ մեզ համար թեման անչափ զգայուն է»,- ընդգծեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ