News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Նյույորքցի զույգն իր հյուրասենյակում ուրվականներ է տեսել։ Ջոի Նոլանն ու նրա կինը խնամում էին հիվանդ կատվին օգոստոսի 8-ի գիշերը, եւ դա անում էին տեսախցիկի օգնությամբ։ Նրանք պնդում են, որ տեսել են մի բան, որը հազիվ նկատվող մարդու եւ փոքրիկ կենդանու ուրվագիծ է թվացել, տեղեկացնում է New York Post-ը։

Զույգը նկարահանած նյութը ցույց է տվել ընկերներին։ Դրանից շատ չանցած կլիպը հայտնվել է YouTube-ում, Reddit-ում, այն վիրուսային է դարձել։

Որոշ օգտատերեր տղայի եւ շան ուրվագիծ են տեսել, մյուսները՝ աղջկա եւ շան, թերահավատները կարծում են, երեւացողը պարզապես փոշի է կամ սարդ։ Բայց Նոլանն ինքը կարծում է, որ դա կարող է լինել իր հանգուցյալ պապը, որը հայտնվել է իր մահվան 20-րդ տարելիցին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ