News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի զարգացման հաջողությունը պայմանավորված է օտարերկրյա գործընկերների հետ աշխատանքի արդյունավետությամբ։ Այս մասին օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ դա կապված է այն բանի հետ, որ շատ գործարարներ եւ բիզնեսմեններ աջակցության կարիք ունեն արտադրանքի արտահանման գործում։ «Կարեւոր է նաեւ աշխատել գործընկերների եւ համագործակցության արդյունավետ ձեւերի որոնման ուղղությամբ, անհրաժեշտ է ամրապնդել կապերը դրսից ներդրողների հետ, որոնք շահագրգռված են իրականացնելու նախագծեր Հայաստանում»,- ասել է նա։

Նախարարն ընդգծել է, որ երեկ դեսպանների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ամուր հաղորդակցության ստեղծման հարցերը՝ կառավարության ծրագրի ավելի արդյունավետ իրականացման նպատակով։ «Կարծում ենք, որ դիվանագիտական կորպուսը կարող է օգնել ճիշտ ներկայացնել մեր երկրի հնարավորություններն օտարերկրյա  գործընկերներին։ Այսօր կարծիքների եւ փորձի փոխանակման միջոցով փորձում ենք գտնել հաղորդակցման առավել օպտիմալ ձեւաչափ»,- ամփոփել է Խաչատրյանը։

Նշենք, որ Երեւանում օգոստոսի 29-ին տեղի են ունեցել «Վերիմաստավորելով հաղորդակցությունը միջազգային տնտեսական հարաբերություններում» քննարկումներ Հայաստանի արտաքին գործերի եւ էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչների ու արտասահմանյան երկրներում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանների մասնակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ