News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Գերագույն ռադան Ալեքսեյ Գոնչարուկին Ուկրաինայի վարչապետ է նշանակել։ Նրա թեկնածության օգտին քվեարկել է 290 պատգամավոր, տեղեկացնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։

35-ամյա վարչապետի կյանքի ճանապարհը սկսվել է Չեռնիգովշչինայում, այդտեղ էլ մեկնարկել է նրա կարիերան. Գոնչարուկի առաջին աշխատանքը իրավաբանն է տեղի գործարանում։ Վարչապետը կրթությամբ իրավաբան է, ունի նաեւ փաստաբանի վկայական։ Մասնագիտացել է շինարարությունում ներդրումային նախագծերի ուղղությամբ, ինչպես նաեւ տուժած ներդրողներին օգնելով։ Որոշ ժամանակ եղել է Constructive Lawyers ընկերության կառավարիչ գործընկեր, բայց արդարադատության մեջ մնացել է ոչ երկար՝ 2014-ին Գոնչարուկը, ինչպես եւ շատերը, մտել է հետհեղափոխական հասարակական կյանքի ջրապտույտի մեջ։

Նախորդ գումարման Գերագույն ռադայի ընտրություններում Գոնչարուկը ապարդյուն առաջադրվել է «Մարդկանց ուժը» կուսակցությունից, որը խորհրդարան չանցավ՝ հավաքելով ընդամենը 0,1 տոկոս։ Ավելի ուշ, այսինքն՝ 2015-ից, Գոնչարուկը ծառայել է էկոլոգիայի նախկին նախարար Իգոր Շեւչենկոյի արտահաստիքային խորհրդական։ Բայց վերջինը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի մեջ, եւ Գոնչարուկը փոխել է գործունեության տեսակը. նա գլխավորել է Արդյունավետ կարգավորման գրասենյակը՝ BRDO, կառույց, որն ստեղծվել է դրամաշնորհներով՝ տնտեսական զարգացման այն ժամանակվա նախարար Աբրոմավիչուսի կողմից։ Ըստ էության, գրասենյակը զբաղվում էր բարեփոխումների մշակմամբ ուկրաինական կառավարության համար։

Գոնչարուկի կենսագրության հաջորդ փուլը «Մարդիկ կարեւոր են» քաղքական նախագծի գործարկումն էր։ Այս հարթակում Գոնչարուկը ծանոթանում է նրա համահիմնադիր Մաքսիմ Նեֆյոդովի հետ, որը 2019-ի հուլիսից Պետական մաքսային ծառայության նախագահն է։

Գոնչարուկի ծանոթությունների շրջանակներից մեկն է նաեւ նախագահական գրասենյակի ղեկավար Անդրեյ Բոգդանը, որի մոտ վարչապետը վերջերս տեղակալ էր աշխատում։ Այստեղ նա ղեկավարում էր տնտեսական զարգացման եւ բարեփոխումների բաժինը։  Այս պաշտոնին նրան բերել է Բոգդանը, որի հետ Գոնչարուկը ծանոթացել է բոլորովին վերջերս՝ ընթացիկ տարվա մայիսին։ Երկու պաշտոնյաների բարեկամությանը չի խանգարել այն, որ Գոնչարուկը ակտիվորեն աջակցել է Պյոտր Պորոշենկոյին նախագահական վերջին ընտրությունների ժամանակ։

Ի դեպ, նոր նախագահ Զելենսկին Գոնչարուկին նույնպես դուր է գալիս, ընդ որում՝ համակրանքը երկկողմանի է։ Իզուր չէ պետության ղեկավարը նրան վերցնում իր աշխատանքային ուղեւորությունների ժամանակ երկրում եւ նրա սահմաններից դուրս։ Օրինակ, Գոնչարուկը պաշտոնական պատվիրակության կազմում Զելենսկու հետ միասին մեկնել է Թուրքիա, ինչպես նաեւ նախագահի հետ միասին ներկա է եղել Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ