News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Գյումրիում 1-ամյա աղջնակի սպանության գործով քննության առարկա կդառնա նաև պաշտոնատար անձանց գործողությունները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը՝ անդրադառնալով այն հրապարակումներին, որ դեպքից երկու շաբաթ առաջ մարզպետարանը երեխայի հարցով դիմել է ոստիկանությանը։

«Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար քննության առարկա կդառնա երեխայի հետ կապված բոլոր հանգամանքները։ Հրապարակումների հիման վրա քննության առարկա կդարձնենք և գնահատական կտանք նաև պաշտոնատար անձանց գործողությկուններին, եթե այդպիսիք հայտնաբերվեն»,–ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ երեխայի մայրը մոտ 2 շաբաթ առաջ ցանկացել է երեխային մանկատուն հանձնել, սակայն Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում նրան համոզել են նման քայլի չդիմել՝ առաջարկելով սոցիալական անհրաժեշտ պայմաններ, աշխատանք։

Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը NEWS.am–ին տեղեկացրել էր, որ երեխայի մորը սոցիալական պխայմաններ, սնունդ, հագուստ, բնակարանի վարձ, աշխատանք առաջարկելուց հետո նաեւ ոստիկանություն է ահազանգել, քանի որ կարծել է, որ այդքան բան առաջարկելուց հետո, եթե ինքը մտադիր է էլի հրաժարվել, պետք է նաեւ ոստիկանությունը տեղյակ լինի։

NEWS.am–ը ոստիկանությունից փորձեց պարզել, թե նախքան դեպքը երբ մարզպետարանից դիմել են իրենց, ի՞նչ գործառույթներ են իրենք իրականացրել։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը չցանկացավ մեկնաբանություն տալ խնդրի կապակցությամբ՝ մեզ ուղղորդելով լրատվական վարչություն, որտեղից էլ մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ գործով զբաղվում է Քննչական կոմիտեն։

Ավելի վաղ հայտնել ենք, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է երեխայի դի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանությունը: Համաձայն քննության տվյալների՝ 20-ամյա կինը, ապօրինաբար մանկահասակ դստերը՝ 2018թ. ծնված երեխային, կյանքից զրկելու  դիտավորությամբ, իր բնակարանում կպչուն ժապավենով կապել է նրա ձեռքերն ու ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, որից հետո երեխային բնակարանից տեղափոխել և դրել է մոտակայքում գտնվող աղբարկղերից մեկի մեջ և աղբով փակել նրան, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

20-ամյա կինը ձերբակալվել է՝ երեխային սպանելու կասկածանքով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 3-6-ին տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը...
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող...
Շիրակի փողոցում «Hyundai Elantra»-ն, «BMW»-ն ու «Opel»-ը հայտնվել են «Գազպրոմ»-ի փորած փոսում
Մայրաքաղաքում «Գազպրոմ Արմենիա»-ի փնթի ու ոչ արդյունավետ աշխատանքի...
Փաստաբանները պնդում են, որ Միկա Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բռնnւթյուն չի գործադրել
Այս դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի...
Հայտնի է՝ ինչու է Նոր Արեշում փլուզում տեղի ունեցել. կառուցապատողը վնասել է ջրատարի հենապատը
Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 57 փողոց 45 հասցեոի հարակից տարածքում...
Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան
Ոստիկաններն ու պարեկները «Օպել» մակնիշի ավտոմեքենայում և ավտոմեքենայի…
Ամենաշատ