News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչը ահազանգում է թիվ 1 դպրոցի վատ պայմանների մասին: NEWS.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին պնդում է, որ  դպրոցում պայմաններն այնքան վատ են, որ առաջին դասարանցիները սեպտեմբերի 1-ին հուզվել են, չեն ցանկացել  գնան դպրոց:

«Սեպտեմբերի 1-ին երեխաներին տարել ենք ու տեսել, որ ոչ մի պայման չկա: 18 տարի առաջ ես ոնց ավարտել եմ, այնպես էլ մնացել է դպրոցը, ոչ մի անգամ չեն վերանորոգել: Դսատուն պատուհանը բացեց, քիչ էր մնում վրան ընկներ, սանհանգույցը էլ չասեմ` ինչ խայտառակ վիճակում: Երեխաս լացում էր, ասում էր` չեմ ուզում դպրոց գնամ»,-ասաց Էջմիածնի բնակիչը:

Ահազանգած քաղաքացին ասաց, որ դպրոցում միայն սպորտդահլիճն է վերանորոգված, այն էլ «Արթուր Ասատրյան» հիմնադրամի կողմից:

«Ես գիտեմ, որ հիմնադրամը ցանկանում է ամբողջ դպրոցը վերանորոգի, բայց քազաքապետարանից չեն թողնում, ասում են` փոխանցեք մեզ, մենք կվերանորոգենք: Պարզ է` գումար են ցանկանում աշխատել»,- ասաց նա:

Տպել
Ամենաշատ