News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Google-ը ներկայացրել է իր Android բջջային օպերացիոն համակարգի նոր՝ տասներորդ վարկածը, տեղեկացնում է Meduza-ն՝ հղում կատարելով կորպորացիայի բլոգին։

Նոր օպերացիոն համակարգում նոր գործառույթ կա, որը ենթավերնագրեր է դնում ցանկացած աուդիո- եւ տեսագրության վրա։ Բացի այդ, Android-ի տասներորդ վարկածում մութ ռեժիմի անցնելու եւ բոլոր հավելվածներից ծանուցումներն անջատելու հնարավորություն կա՝ առանց դրանցից յուրաքանչյուրում մուտք անելու։

Android 10-ը հարմարեցված է ճկուն էկրանով սարքին եւ 5G աջակցություն ունի։ Բացի այդ, դրանում կան մոտ 50 նորամուծություններ, որոնք կապված են օգտատերերի տվյալների անվտանգութան եւ գաղտնիության հետ։

Նոր օպերացիոն համակարգը հասանելի է Google Pixel հեռախոսներում։ Այլ արտադրողների սարքերի վրա այն կհայտնվի մինչեւ տարեվերջ։

Google-ը 2009-ից Android-ի նոր վարկածներն անվանել է այբբենական կարգով, ի պատիվ աղանդերների եւ քաղցրավենիքների։ Իններորդ վարկածը, որը թողարկվել է 2018-ին, անվանվել է Pie («Կարկանդակ»), իսկ տասներորդի անվանումը սկսվում է Q տառով աղանդերից։ Բայց 2019-ի օգոստոսին Google-ը հայտարարեց, որ այդ համակարգն անհասկանալի է որոշ երկրների օգտատերերին։ Դրա համար նոր օպերացիոն համակարգն անվանվել է պարզապես Android 10։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Ամենաշատ