News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննված քրեական գործով պարզվել են Մեծ Մասրիկ գյուղի՝ 1989թ. ծնված բնակչի՝ էլեկտրահարվելու հետեւանքով մահանալու դեպքի հանգամանքները: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու համար:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ «Գեղարքունիքի» ՋՕԸ-ի Վարդենիսի տեղամասի պետը 2018 թվականի հոկտեմբերի 22-ին Մեծ Մասրիկ գյուղի վարչական տարածքում գտնվող տրանսֆորմատորային ենթակայանների տրանսֆորմատորները ապամոնտաժելու բանավոր հանձնարարություն է տվել տեղամասի ենթատարածքի մասնագետին, իսկ վերջինս էլ իր հերթին պայմանավորվել է նույն տեղամասի աշխատակիցների հետ եւ խնդրել Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Գոռ Մոմչյանին, որպեսզի միմյանց օգնելով ապամոնտաժեն ենթակայանները:

Դեպքի օրը՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՋՕԸ-ի Վարդենիսի տեղամասի ենթատարածքի մասնագետը ընկերության երկու աշխատակիցների եւ Մեծ Մասրիկ գյուղի բնակչի հետ միասին գնացել է Մեծ Մասրիկ գյուղի վարչական տարածքում գտնվող թիվ 67.62 ենթակայանի տարածք:

Նկատելով, որ ենթակայանի հոսանքը սնուցող հենասյան հոսանքի անջատման եւ միացման բացիչի երկաթյա բռնակը կոտրված է, մոտենալով ենթակայանի տրանսֆորմատորին, չլսելով տրաանսֆորմատորի աշխատանքի (հոսանքի մատակարարման) ձայնը, մտածելով, որ նշված ենթակայանը հոսանքազրկված է եւ կարեւորություն չտալով վերոնշյալ բացիչի միացված լինելու հանգամանքին, կատարել են ապամոնտաժման աշխատանքներ, որի ժամանակ էլ Գոռ Մոմչյանը դիպել է ենթակայանի վերնամասում գտնվող հոսանքի մուտքի բաց եւ լարման տակ գտնվող հաղորդալարերին, ինչի արդյունքում հոսանքահարվել եւ մահացել է: 

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Գեղարքունիքի» ՋՕԸ-ի Վարդենիսի տեղամասի պետին, նույն տեղամասի էներգետիկին եւ ենթատարածքի մասնագետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան մտադիր է ավելացնել հանցագործ ներգաղթյալների արտաքսումների թիվը
Հարցն ուսումնասիրելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով...
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 60 կգ կոկաինով բանանի խմբաքանակ է հայտնաբերվել. Baza
Նշվում է, որ կոնտեյների ստացողը Կրասնոյարսկից ընկերություն է...
«Վերջին շիշը ընկերոջս տանն է». Գյումրեցին գողացած խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները գողության...
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Արդեն տեղեկացվել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի…
Սևբերետավորները ուժի կիրառմամբ գյուղացիներին բերման ենթարկելուց հետո ուրախ ողջագուրվում են
Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես են Կիրանցում...
Երևանի Զատիկյանի անվան դպրոցում 13-ամյա աշակերտուհին միջոցառման ժամանակ հանկարծամահ է եղել
Դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ բեմում 13-ամյա աշակերտուհին վայր է ընկել և մահացել...
Ամենաշատ