News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կանադայի մայրաքաղաք Օտավայի հարավային Ստիտսվիլ շրջանի բնակիչները հարբածության նշաններով մի քանի ջրարջ են հայտնաբերել, հայտնում է CBC News-ը։

Կենդանիներից մեկին իր տան պատշգամբում գտել է Էմիլի Ռոջերսը։ Նրա խոսքերով, ջրարջը կիսաքնած վիճակում է եղել եւ հազիվ է կարողացել շարժել թաթերը։

«Հասկանալի էր, որ կենդանու մոտ ինչ-որ խնդիրներ կան»,- ասել է Ռոջերսը։

Մի քանի ժամ անց կինը զանգել է Կենդանիների պաշտպանության ծառայություն, գազանիկին տարել են անասնաբույժի մոտ։ Պարզվել է՝ Ստիտսվիլում հայտնաբերել են նման վիճակում գտնվող եւս մի քանի ջրարջեր։

Քարլթոնի համալսարանի կենսաբանության պրոֆեսոր Մայքլ Ռանցը նշել է, որ կենդանիները կարող էին ընկած եւ թթված մրգերից հարբել։

Նրա խոսքերով, եթե ջրարջերին ձեռք չտաս, ապա որոշ ժամանակ անց նրանք ուշքի կգան եւ կվերադառնան իրենց սովորական գիշերային ռեժիմին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ