News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզի Հայկավան գյուղի բնակիչ Կարո Գեւորգյանը 5 տարեկան դստեր հետ հայտնվել է փողոցում: NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ երեխան տառապում է աուտիզմվ ու ինքը միայնակ պահում է երեխային՝ չունենալով ոչ տանիք, ոչ ապրուստի միջոց ու աշխատանք:

«Քույրերս են օգնում, ամռան ամիսներին երեխային թողել եմ իրենց մոտ, ես աշխատել եմ: Ամիսներ առաջ անձնագիրս գողացան, որից հետո նպաստս կտրեցին՝ պատճառաբանելով, թե անձնագիր չունես: Անձնագիրս գողացել են, գիտեմ՝ ով ա գողացել, բոլորին տեղյակ եմ պահել, ոչ մեկ հաշվի չի առնում:

Նամակներ եմ գրել վարչապետին, Մարդու իրավունքների պաշտպանին, բայց աջակցություն չի եղել՝ «քցել են ինձ անտեր»»,-ասաց Կամո Գեւորգյանը:

Նա նշեց, որ ժամանակին Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն օգնություն է տրամադրել իրեն, բայց մարզպետարանի աշխատակիցները յուրացրել են, իրեն չեն տվել, փոխարենը թույլ չեն տվել, որ ինքը հանդիպի մարզպետին:

«Հիմա հայտնվել եմ դրսում, երեխես աուտիզմով հիվանդ ա, թոշակ ա ստանում՝ 25 500 դրամ։ Ես էլ պահում եմ, մեծացնում։ Հիմա պիտի նախակրթարան գնա, մարզպետարանի աշխատակիցները ասում են՝ թող դառնա 6 տարեկան, բայց խի՞ դառնա 6 տարեկան, եթե հիմիկվանից կարա նախակրթարան գնա, երեխա ա, կսովորացնեն, հոգեբաններ կան, ամեն ինչ կա»:

Նրա խոսքով, Հայկավանի գյուղապետ Ռուբեն Ղազարյանն իրեն ասել է, որ չի կարող օգնություն տրամադրել, որովհետեւ պետք է հասցե բերի, թե որտեղ է բնակվում. ««Ես էլ հասցեն բերում տալիս եմ իրան, հետո մի վախտ անցնում ա, ինքն էլ չի զանգում, ես եմ զանգում, ասում ա՝ քո երեխուն տար մանկատուն, ես չեմ կարա օգնեմ։ Ինքը ստացել գումարը յուրացրել է, ինձ ասում է՝ երեխուդ տար մանկատուն։ Ես էլ ասի՝ դու քո երեխեքին տար մանկատուն:

Չկա երկրագնդի վրա իմ պես մարդ, որ ոչ տուն ունի, ոչ ապրուստ ու եկամուտ ունի, ու երեխա է պահում: 55 տարեկան տղամարդը երեխա է պահում, որպես մայր: Ցանկություն ունեցողները թող օգնեն»,-հայտարարեց Կամոն՝ հավելելով, որ տեղ չունենք գիշերելու, մնալու են Հանրապետության հրապարակի հարակից այգում, իսկ երկուշաբթի կփորձի նամակ հանձնել վարչապետին: «Մի հատ կուրտկա ունեմ, պիտի գցեմ երեխու վրեն, որ քնի»,-ընդգծեց նա:

Կարո Գեւորգյանի հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել 093942202 հեռախոսահամարով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին
Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել...
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական վարչությունը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ...  
Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք. Ճանապարհը միակողմանի փակվել է
Ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Մեղադրանք առաջադրված չէ․․․
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի…
Լոնդոնում տղամարդը թրով հարձակվել է անցորդների վրա
Մի քանի մարդ վիրավորվել է...
Ամենաշատ