News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փոփոխությունը լուրջ հետեւանքներ կթողնի Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում, հայտարարել է Թուրքիայի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Քաթի Փիրին, հաղորդում է Ahval-ը:

«Եթե նրանք հեռացնեն [Իմամօղլուին], դա կարող է լուրջ հետեւանքներ թողնել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վրա: Լավ է երկու անգամ մտածել նախքան գործելը»,-ասել է Փիրին:

Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունն աշխատանքից հեռացրել է «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցության ներկայացուցիչ երեք քաղաքապետերին Դիարբեքիրում, Վանում եւ Մարդինում՝ մեղադրելով նրանց ահաբեկչության մեջ, իսկ ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն ակնարկել է, որ Իմամօղլուին կարող է արժանանալ այդօրինակ ճակատագրին: Իմամօղլուն հանդիպել է հեռացված քաղաքապետերի հետ՝ ի նշան համերաշխության:

Ակնկալվում է, որ Սոյլուն այդ հարցի շուրջ հայտարարությամբ ելույթ կունենա առաջիկա օրերին:

«Մենք աշխատանքից հեռացրել ենք այդ երեքին, եւ այնուհետեւ Թուրքիայի խոշորագույն քաղաքի (Ստամբուլ) նորընտիր քաղաքապետն անմիջապետ շտապել է պաշտպանել նրանց…Կատարի′ր քո աշխատանքը, մենք լավ ենք շփվում միմյանց հետ, սակայն եթե դու շարունակես զբաղվել այլ գործերով, մենք կոչնչացնենք քեզ»,-ավելի վաղ հայտարարել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ