
614 500 դոլար արժողությամբ նստարանը արագորեն կվաճառվի, քանի որ դրանից բացվում է Բրիտանիայի լավագույն լողափերից մեկի հիանալի տեսարանը, հաղորդում է Fox News-ը:
Նստարանը գտնվում է Ուելսում ժայռի գագաթին, որը վերջերս գլխավորել է Մեծ Բրիտանիայում պիկնիկների համար լավագույն վայրերի ցանկը:
Նստարանն այն ամենն է, ինչ մնացել է հնագույն փայտե տնից, որը կառուցվել է ավելի քան 50 տարի առաջ: Մեկհարկանի փայտե տունը կառուցվել է 1959 թվականին, սակայն հայտնվել էր անմխիթար եւ չխնամված վիճակում դրա տիրոջ մահից հետո: Տունը վերջնականապես քանդվել էր 2015 թվականին, երբ թույլտվություն էր ստացվել նոր շենք կառուցելու: Նոր սեփականատերը կարող է կառուցել այդտեղ ոչ մեծ բունգալո: