News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ավելի լավ երկիր ունենալու յուրաքանչյուրիս անհատական ցանկությունը իրագործված տեսնելու համար շատ կարեւոր է, թե ինչպիսի իշխանություն ենք ընտրում, ինչպես ենք իրացնում մեր ձայնը եւ հանուն ինչի ենք քվեարկում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավելի լավ երկիր ունենալու յուրաքանչյուրիս անհատական ցանկությունը իրագործված տեսնելու համար շատ կարեւոր է, թե ինչպիսի իշխանություն ենք ընտրում, ինչպես ենք իրացնում մեր ձայնը եւ հանուն ինչի ենք քվեարկում: Իսկ կառավարման համակարգում այս իմաստով էական դեր ունի տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուտը, որը համայնքային խնդիրների լուծման գործում առաջնային տեղ է զբաղեցնում: Եվ ՏԻՄ ընտրությունները լավագույն հնարավարությունն են, որպեսզի մենք՝ քաղաքացիներս, ընտրենք ավելի բանիմաց ու նախաձեռնող ղեկավարի: Համոզված եմ՝ այդ գիտակցումը այսօր որոշիչ է լինելու բոլորիս համար:

Այս անգամ եւս, ավանդույթի համաձայն, ընտանիքիս հետ եմ ընտրատեղամաս այցելել: Բայց այն առանձնահատուկ էր նրանով, որ դստերս՝ Լուսինեի համար առաջինն էր: Նա եւս քվերակեց հանուն ավելի բարեկեցիկ ու զարգացած Ստեփանակերտի, հանուն այն լուսավոր ու պայծառ մայրաքաղաքի, որ ամեն օր ապրում է մեր սրտում»,–նշել է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան 12 տոկոսը
Ըստ ընտրական տեղամասերի Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքում 168 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 49-ը…
Արցախի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ ՏԻՄ ընտրությունների ընտրողների քվեացուցակներում ընդգրկված են 1685 ընտրող…
ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության է եկել 1,5 տրլն դոլարի ֆինանսավորման, այդ թվում Ուկրաինային օգնության հարցում
ԱՄՆ օրենսդիրները համաձայնության են եկել 2022թ․ ֆինանսական տարվա համար դաշնային կառավարությանը 1,5 տրիլիոն դոլարի ֆինանսավորման հարցում․․․
Մարդկանց մոտ տիրում էր տոնական տրամադրություն. ԱԺ պատգամավորներն ամփոփել են ՏԻՄ ընտրությունները Արցախում
Նա նշել է, որ ընտրություններն անցել են խաղաղ ու հանգիստ պայմաններում…
Բակո Սահակյանն ուղերձ է հղել
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ...
Այս գործընթացում մեր առաջնային խնդիրն էր՝ նոր բաժանարար գծերի բացառումը. Արշավիր Ղարամյան
Շնորհավորում եմ ընտրություններում հաղթանակ տարած բոլոր թեկնածուներին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ