News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անհամբերությամբ է սպասում Քուվեյթի Էմիրի հետ հանդիպմանը եւ նրան արագ ապաքինում է մաղթել, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նվոստի»-ն:

«Նախագահ Դոնալդ Թրամփին այսօր տեղեկացրել են, որ Քուվեյթի էմիր նորին մեծություն Սաբահ աս Սաբահը հոսպիտալացվելու պատճառով պետք է հետաձգի սեպտեմբերի 12-ին Սպիտակ տուն իր այցը: Նախագահն իր ընկերոջն արագ ապաքինում է մաղթել եւ անհամբերությամբ սպասում է հնարավորիս արագ նրան կրկին Վաշինգտոն հրավիրելու հնարավորությանը»,- նշված է Սպիտակ տան ներկայացուցչի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քուվեյթի էմիր Սաբահ աս Սաբահի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կտեղափոխվի՝ կապված մերձավորարեւելյան էմիրության 90-ամյա տիրակալի բժշկական հետազոտությունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ