News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ 2019 թվականի սեպտեմբերի 8-ին կայացած ընտրությունների առիթով։

«Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 228 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ «Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեն առաջին ոչկառավարական կազմակերպությունն է ամբողջ Հարավային Կովկասում, այն բազմաթիվ ոչկառավարական միջազգային կազմակերպությունների անդամ է, որն ունի իրավապաշտպան գործունեության եւ, մասնավորապես, աշխարհի շատ երկրներում ընտրությունների ընթացքի մոնիթորինգի եւ դիտորդական առաքելության պատկառելի եւ ընդունված փորձառություն։ Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ներկայացվել է որպես պաշտոնական դիտորդ՝ գրանցված Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Կազմակերպությունն իրականացրել է ընտրությունների ողջ գործընթացի մոնիթորինգի մեծ աշխատանք, ներառյալ նախընտրական քարոզարշավը եւ հենց ընտրությունների ընթացքը։ «Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեն հայտարարում է. - տեղական ինքնակառավարման մարմիններում թեկնածուների առաջադրման գործընթացը, ներառյալ քաղաքապետերինը, ընթացել է ժողովրդավարական հիմքով, Արցախի ընտրական իրավունքի մասին օրենքի դրույթներին համապատասխան։ Ոչ մի ճնշում իշխանությունների կողմից  առաջադրման գործընթացի վրա չի եղել։ Թեկնածուներին տրամադրվել է հավասար հնարավորություն իրենց ծրագրերի եւ գաղափարների քարոզման համար; - 2019թ. սեպտեմբերի 8-ի ընտրությունների ժամանակ «Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեն լուրջ բացթողումներ եւ խախտումներ չի հայտնաբերել, որոնք կարող էին ազդել ընտրությունների ընթացքի վրա; - ընտրություններն անցել են թափանցիկ եւ ժողովրդավարական։ Ընտրություններին մասնակցել է ընտրողների 65,4 տոկոսը; - ընտրատեղամասերում իրենց դիտորդական առաքելությունն են իրականացրել Արցախի եւ Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ քաղաքապետերի թեկնածուների վստահված անձինք։ Միեւնույն ժամանակ, «Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեն Արցախի իշխանություններին խորհուրդ է տալիս հետագայում կատարելագործել եւ զարգացնել ինչպես ընտրական իրավունքի մասին օրենքը, այնպես էլ ընտրություների անցկացման մեթոդաբանությունը՝ ընտրությունների անցկացման ոլորտում արդի լավագույն միջազգային ձեռքբերումների ոգով։ «Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեն շնորհավորում է Արցախի ժողովրդին թափանցիկ եւ ազնիվ ժողովրդավարական ընտրություններում հերթական հաղթանակի առիթով, ինչն, անկասկած, բարձրացնում է երկրի հեղինակությունը՝ որպես զարգացած դեմոկրատական հասարակության կողմնակցի»,- ասվում է հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան 12 տոկոսը
Ըստ ընտրական տեղամասերի Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքում 168 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 49-ը…
Արցախի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ ՏԻՄ ընտրությունների ընտրողների քվեացուցակներում ընդգրկված են 1685 ընտրող…
ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության է եկել 1,5 տրլն դոլարի ֆինանսավորման, այդ թվում Ուկրաինային օգնության հարցում
ԱՄՆ օրենսդիրները համաձայնության են եկել 2022թ․ ֆինանսական տարվա համար դաշնային կառավարությանը 1,5 տրիլիոն դոլարի ֆինանսավորման հարցում․․․
Մարդկանց մոտ տիրում էր տոնական տրամադրություն. ԱԺ պատգամավորներն ամփոփել են ՏԻՄ ընտրությունները Արցախում
Նա նշել է, որ ընտրություններն անցել են խաղաղ ու հանգիստ պայմաններում…
Բակո Սահակյանն ուղերձ է հղել
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ...
Այս գործընթացում մեր առաջնային խնդիրն էր՝ նոր բաժանարար գծերի բացառումը. Արշավիր Ղարամյան
Շնորհավորում եմ ընտրություններում հաղթանակ տարած բոլոր թեկնածուներին...
Ամենաշատ