News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի մայրաքաղաքի Իլ դը Ֆրանս շրջանի իշխանությունները նախատեսում են ստուգել օդի որակը բնակարաններում՝ դրա մաքրության բարձրացման համար մասշտաբային պայքարի շրջանակում։ Այս մասին ասել է շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը France 2 հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Օդի աղտոտվածություն կա նաեւ բնակարաններում։ Խոսքը աերոզոլների, կենցաղային քիմիայի ապրանքների մասին է։ Անհրաժեշտ է ստուգել աղտոտվածությունը եւ օդի մաքրության համար, որը մենք շնչում ենք, սեփական մեղքը չգցել գյուղատնտեսների վրա»,- ընդգծել է նա։ Պեկրեսն ավելացրել է, որ գիտական հետազոտությունները բնակարաններում կիրականացնեն Airparif պետական ասոցիացիայի մասնագետները։ Շրջանի ղեկավարի խոսքով՝ ստուգումները կսկսվեն արդեն այս տարի։

Երկրորդ նորարարական  ուղղությունը պետք է դառնա օդում 100 նանոմետրից փոքր՝ ուլտրամանր մասնիկների առկայության մոնիթորինգը։ Համեմատության համար. այժմ օդի որակի հսկման կայանները հետեւում են միայն 10 միկրոն չափի (PM10) ավելի փոքր (մասնավորապես՝ PM2.5) մասնիկներով աղտոտվածությանը։ Պեկրեսի խոսքով՝ այդ ուլտրամանր մասնիկները «թափանցում են թոքեր, եւ դրանց հանդեպ ոչ մի նորմ սահմանված չէ»։

«Մենք ակտիվորեն պայքարում ենք PM10 եւ PM2.5 փոքր մասնիկների դեմ, բայց մարդկանց առողջությունը, միեւնույն է, տուժում է։ Այնպես որ, մենք մտադիր ենք հեռուն գնալ,- ասել է Պեկրեսը։- Airparif-ի առաջին կայանը (կարող է որսալ ուլտրամանր մասնիկները) կտեղադրվի Փարիզում հաջորդ շաբաթ»։

Բնակարաններում օդի մաքրության հարցն արդեն բազմիցս բարձրացրել են էկոլոգիական կազմակերպությունները, որոնք պահանջում են խստացնել կենցաղային քիմիայի շուկայի մոնիթորինգը։ Ամսվա սկզբում Ֆրանսիայի առողջապահության վարչությունը հաստատել է նրանց մտահոգությունները՝ ասելով, որ վեց տարր, որոնք կարող են առաջ բերել էնդոկրին խախտումներ, եւ որոնք օգտագործվում են կենցաղային քիմիայում եւ կոսմետիկայում, հայտնաբերվել են երկրի բնակչության բոլոր ներկայացուցիչների մոտ։ Այդպիսի նյութերի մեջ մասնագետները նշում են բիսֆենոլները, ֆտալատները, պարաբենները, էթիլենգլիկոլը, բրոմի հիմքով այրման դանդաղեցուցիչները եւ պերֆոտրինացված միացությունները։

Հետազոտությունները եւ վերլուծություններն անցկացվել են 2014-16 թվականներին, 2500 մեծահասակ եւ 110 երեխա ընտրանքով բնակչության շրջանում, որոնք ապրում են ֆրանսիական մետրոպոլիայում։ Այդ հետազոտությունը, ինչպես ընդգծում են վարչությունում, հիմք կծառայի այդ նյութերով աղտոտվածության թույլատրելի նորմերի  հետագա սահմանման համար։ Առաջիկայում Ֆրանսիայի սանիտարական անվտանգության գործակալությունը (Anses) պետք է կազմի այն ցուցակը, որտեղ կմտնեն այդ վեց նյութերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ