News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հաջորդ տարի Թրեյսի Բոթոմլին ծրագրում է ԱՄՆ, Օհայո մեկնել, որ բանտում ամուսնանա 32 տարվա ազատազրկման դատապարտված կրկնակի մարդասպան Էռնեստո Սմիթի հետ:

USA.one-ի փոխանցմամբ՝ Թրեյսին պնդում է, որ Սմիթին սիրահարվել է 2018 թվականին, երբ նամակագրություն են սկսել: Կրկնակի մարդասպանը ամենայն մանրամասնությամբ նկարագրել է իր կատարած հանցագործությունները: Նա Թրեյսիին ասել է, որ եղել է երեխաների հանդեպ բռնության զոհ եւ երկար ժամանակ փորձել է դեպրեսիան հաղթահարել թմրանյութերով:

Սմիթը կողոպտել է Ջեյմս Դիլինգեմին: Նրա հետ էր Քեյթ Բարնեթը, ում տղամարդը սպանել է վախենալով, որ նա հանցագործության մասին կպատմի ոստիկաններին: Սմիթը փորձել է կոտրել նրա վիզը, հետո նրան մահացու ծեծել է ճյուղով: Կրկնակի մարդասպանին դատապարտել են 2006 թվականի մարտին՝ 32 տարվա բանտարկության մենախցում:

Թրեյսին ասում է, որ վախկոտներից չէ եւ գիտակցում է վտանգը, որ մի օր կարող է դառնալ Սմիթի հաջորդ զոհը: «Այո, նա սերիական մարդասպան է, կատարել է մի քանի սպանություն, ես հասկանում եմ, թե ինչ կարող է պատահել, բայց, միեւնույն է, նրա սիրում եմ»,- ասում է կինը:

Թրեյսին տղամարդկանց հետ անհաջող հարաբերությունների եւ 2003 թվականին փլուզված ամուսնության փորձ ունի: Նա Էռնեստոյի մասին տեղեկությունը գտել է համացանցում՝ Facebook-ում: «Նամակագրության ընկեր» ծրագրին է միացել հետաքրքրասիրությունից դրդված: Բայց Էռնեստո Սմիթի հանցագործությունների մասին անկեղծորեն պատմածը նրան հետաքրքրել է:

Իմանալով, որ Սմիթը 2 մարդու է սպանել, կինը, միեւնույն է, որոշել է գրել: Նրանք նամակներ են գրում օրական 3 անգամ եւ խոսել են հեռախոսով: Սմիթը Թրեյսիին մանրամասն պատմել է, թե ինչպես եւ ինչու է սպանել Դիլինգեմին եւ Բարնեթին:

Թրեյսին ասում է, որ ապագա ամուսինը  սեփական փորձի հիման վրա գիրք է գրում այն մասին, թե երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքը ինչպես է մարդուն սերիական մարդասպան դարձնում: Գրքում հիշատակում կլինի նաեւ Թրեյսիի մասին:

Daily Star-ի հետ հարցազրույցում Սմիթն ասել է, որ Թրեյսիի հետ ծանոթությունը իրեն նոր հույս եւ նպատակ է տվել: Կինը չի կարծում, որ Սմիթը նման է խելագար մարդասպանի, վստահ է, որ ապագա ամուսինը իր կատարած հանցագործությունների մասին շատ է մտածել եւ հիմա ղզջում է դրա համար: Այս պատճառով, երբ նա առաջարկել է ամուսնանալ, Թրեյսին «Այո» է պատասխանել:

Կինը հաջորդ ամիս կմեկնի ԱՄՆ, որ անձամբ հանդիպի Էռնեստոյին: Իսկ մեկ տարի հետո Թրեյսին մարդասպանի հետ կամուսնանա Օհայոյի բանտերի դեպարտամենտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ