News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Աֆղանստանում «Թալիբան» շարժման առաջնորդների հետ բանակցությունները դադարեցված են, եւ ինքը դեռեւս մտածում է ամերիկյան զորքերն այնտեղից հանելու մասին, տեղեկացնում է Reuters-ը։

«Որքանով ես եմ հասկանում, դրանք (բանակցությունները) մեռած են»,- լրագրողներին ասել է Թրամփը։ Ինչ վերաբերում է Աֆղանստանից ամերիկյան զինվորականների դուրսբերմանը, նա նշել է․ «Մենք կգնանք, երբ պետք լինի»։

Հիշեցնենք, որ Թրամփը Մերիլենդում աննախադեպ հանդիպում էր կազմակերպում թալիբների հետ։ Հանդիպումը պետք է կայանար անցած հանգստյան օրերին, սակայն նա չեղարկեց այն՝ անցյալ հինգշաբթի Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով, որի հետեւանքով մահացել էր ամերիկյան զինվորական ու եւս 11 մարդ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ