News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Օրենսդրական այս փաթեթով առաջարկվում է բիզնեսի վարումը եւ ծառայությունների մատուցումը արգելել տրանսպորտային միջոցների կիրառմամբ՝ վարորդների կողմից արտասահմանյան վարորդական իրավունք օգտագործելու դեպքում, բացառությամբ այն վարորդների, որոնք միջազգային փոխադրումներ են իրականացնում: Սեպտեմբերի 10-ին ԱԺ նիստում «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ այս մասին ասաց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:

Նրա խոսքով՝ նման արգելքները չեն տարածվի ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիների վրա, բայց միայն այդ պետությունների կողմից փոխադարձ բարեկամական մոտեցում դրսեւորելու դեպքում: «Կարծում եմ, դուք գիտեք, որ Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիները նման խնդիր ունեն, եւ այն արդեն երկար ժամանակ չի լուծվում»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ այս կարգավորումը անհրաժեշտ է կիրառել կողմերի միջեւ հավասարակշռության ապահովման համար:

Պաշտոնյայի խոսքով՝ դրանից բացի, այլ երկրներում տրված ազգային վարորդական իրավունքը, որոնք տարբեր միջազգային համաձայնագրերի շրջանակում Հայաստանի գործընկեր չեն համարվում, Հայաստանի Հանրապետության տարածքում կգործի փոխադարձության հիմքով՝ վկայականի հայերեն թարգմանության պատճենի ներկայացման պայմանով, հաստատված սահմանված կարգով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել