News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Փողոցային երաժիշտների ոլորտը չի կարգավորվում, անգամ զուռնա-դհոլ նվագող խումբ կա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ նշեց Կենտրոն վարչական շրջաի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

Նա նշեց, որ բանավոր պայմանավորվածություն ունեն, որ երաժիշտները բլատնոյ երգեր չերգեն. «Առաջ մի երաժիշտ կար, որ միայն ֆլեյտա էր նվագում, շատ փող չէր աշխատում: Հիմա էդ մարդուն «վերբովկա» արեցին, հիմա դհոլ է նվագում: Բայց վատն այն է, որ երբ մենք նրանց նկատողություն ենք անում, անցորդներն էլ մեզ են նկատողություն անում: Մարդիկ եկել են Ռուսաստանից ու հայկական երաժշտության տակ պարում է: Պայմանավորվել ենք, որ նվագեն Աբովյան փողոցի հարակից տարածքում, որտեղ այդքան մեծ շարժ չկա, ինչպես ասենք, Հանրապետության հրապարակում»,-ասաց նա:

Վիկտոր Մնացականյանը հավելեց, որ իրենք փորձում են այդ խնդիրները լուծել, բայց կա նաեւ օրենսդրական բաց:

Տպել
Ամենաշատ